Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Չինական ընկերությունն Իրանում երկաթուղագիծ է կառուցելու

Չինական ընկերությունն Իրանում երկաթուղագիծ է կառուցելու
09.03.2018 | 21:12

Իրանը համաձայնագիր է ստորագրել չինական ընկերության հետ երկաթգծի կառուցման վերաբերյալ, որը կարևոր նշանակություն ունեցող Բուշեր նավահանգիստը միացնելու է երկաթուղային ցանցին` հայտնել է Իրանի քաղաքային շինարարության նախարարությունը:

Համաձայնագրի շրջանակներում, որի արժեքը 700 մլն դոլար է, նախատեսվում է 250 կմ երկարությամբ երկաթուղային գիծ կառուցել, որը կմիացնի Պարսից ծոցի ափին գտնվող Բուշեր նավահանգիստը Շիրազ քաղաքի հետ: Շիրազ-Բուշեր երկաթուղու կառուցումը երկաթուղային հաղորդակցության ոլորտում 7 առաջնային նախագծից մեկն է:

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ